22 միգրանտներ են զոհվել նավակով Միջերկրական ծովը կտրել-անցնելու փորձի ժամանակ, հաղորդել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը: Կազմակերպության տվյալներով՝ նավակը հոսընթացով շարժվում էր Լիբիայի ափերից ոչ հեռու: Այնտեղ
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 20-ին հրամանագիր է ստորագրել «Գըզըլ Շյարգ» ռազմական ավանում շենքերի եւ շինությունների եւ Զեյնալաբդին Թաղիեւ ավանում ռազմական օդանավակայանի տերմինալներից մեկը Թուրքիայի զինված ուժերի անձակազմի օգտագործմանը փոխանցելու գծով 2016 թվականի հունիսի 3-ին Բաքվում ստորագրված արձանագրությունը հաստատելու մասին:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը՝ հրամանագրով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է արձանագրությունով նախատեսված հոդվածների իրականացումն ապահովելու, արտգործնախարարությանը' արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական գործառույթները կատարվելու մասին ծանուցել Թուրքիայի կառավարությանը:
Ադրբեջանական իշխանամետ «Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանում արտասահմանյան ռազմաբազա ստեղծվելու մասին տեղեկատվությունը:
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից նախօրեին հաստատված արձանագրության համաձայն' «Գըզըլ Շյարգ» զինվորական ավանի տարածքում գտնվող շենքը, որն օգտագործվում էր դեռեւս 90-ական թվականներից, «վարձակալության է տրվել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդի աշխատակազմին»: