Միջերկրական ծովում նավակի մեջ 22 միգրանտի մարմին են գտել
Միջազգային22 միգրանտներ են զոհվել նավակով Միջերկրական ծովը կտրել-անցնելու փորձի ժամանակ, հաղորդել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով՝ նավակը հոսընթացով շարժվում էր Լիբիայի ափերից ոչ հեռու: Այնտեղ գտնվել է ավելի քան 200 մարդ, որոնց տեղափոխել են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը պատկանող նավ:
Նավակի հատակին՝ վառելիքի հետ խառնված ջրի մեջ, կազմակերպության ակտիվիստները հայտնաբերել են 21 կնոջ եւ մեկ տղամարդու մարմին:
Ընդամենը հուլիսի 20-ին Միջերկրական ծովում տարբեր գործողությունների ընթացքում հայտնաբերվել եւ փրկվել է ավելի քան 2 հազար միգրանտ, հաղորդել է BBC-ն: