Ուտելուց հետո ծխելն ավելի վնասակար է
LifeԾխողների մեծ մասը կարող է փաստել, որ ուտելուց անմիջապես հետո ծխելն իրենց առանձնահատուկ հաճույք է պատճառում, սակայն պարզվում է` դա շատ վտանգավոր սովորություն է:
Ինչպես նշում է healthylifevision.com-ը, սնվելուց անմիջապես հետո ծխած ծխախոտի` օրգանիզմին հասցրած վնասը հավասարազոր է օրվա ցանկացած այլ ժամի ծխած 10 գլանակի վնասին:
Նշվում է, որ այն ազդում է օրգանիզմի կարևորագույն համակարգերից մեկի` աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա: Ըստ մասնագետների՝ ուտելուց հետո նիկոտինն առավելագույն քանակով ներծծվում է արյունատար համակարգի մեջ, ինչը, ինքնըստինքյան, ավելացնում է քաղցկեղի առաջացման վտանգը:
Աղբյուրը՝ Tert.am