Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ անդամն է մնում. Ստոլտենբերգ
HeaderՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Թուրքիայում զինվորականների պաշտոնաթողություններն ու կալանավորումները չեն թուլացրել երկրի զինված ուժերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Թուրքիայի զինված ուժերը բազմաքանակ են, պրոֆեսիոնալ զինված ուժեր են: Ես համոզված եմ, որ նրանք կշարունակեն գործել որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ և ուժեղ դաշնակիցներ»,- հայտարարել է Ստոլտենբերգը Վաշինգտոնում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի անդամ երկրների նախարարների համաժողովի շրջանակում:
Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ Թուրքիայի ռեակցիան հեղաշրջման փորձին պետք է լինի համաչափ և համապատասխանի դաշինքի արժեքներին:
Նրա խոսքով՝ դաշինքին Անկարայի մասնակցության վերանայման մասին խոսք անգամ չի գնում:
«Մեզ՝ բոլորիս համար կարևոր է, որպեսզի Թուրքիան շարունակի մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը, քանի որ այն գտվում է ողջ անկայունության, ամբողջ բռնության սահմանին, որը մենք հետևում ենք Իրաքում և Սիրիայում»,- նշել է նա: