Արմենի եւ Միլենայի` արկածներով լի մեղրամիսը Կրետեում
LifeBravo.am-ը գրում է .
«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի պսակադրության մասին պատմել ենք: Հարսանիքից հետո զույգն ամուսնական ճամփորդության է մեկնել Հունաստանի Կրետե կղզի, որտեղ անցկացրած օրերի մասին Միլենան պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել լուսանկարները:
«Ամեն օր Արմենի գլխին մի բան սարքում էի:): Օրինակ` մի օր ցերեկը քնել էր ու ինձ մենակ թողել, ես էլ որոշեցի երեսին ատամի մածուկ քսել, որից հետո կարմիր շրթներկով ճակատը համբուրեցի, ու արթնացավ… :)»,-ասել է պարուհին ու նշել, որ ամուսինն էլ կատակների սիրահար.«Մթության մեջ քայլում էինք ծովափով, չղջիկ տեսանք ու սկսեցինք վամպիրներից խոսել: Մեկ էլ Արմենն անհետացավ ու վախենալու ձայներ հանելով հայտնվեց, սկսեցի գոռալ վախից` մտածելով, թե վամպիրներն են հարձակվում»:
Նորապսակները վայելել են ծովը, նաեւ օգտվել այլ զվարճանքներից.«Բասկետբոլ ենք խաղացել եւ շոուներին մասնակցել. մեզ պարացնում էին, քանի որ շատ ակտիվ էինք: Ամեն օր սուզվում էինք ջրի հատակը` տեսնելու` ինչեր են այնտեղ թաքնված: Մրցում էինք, թե ով ավելի երկար կմնա ջրի մեջ: Մի գիշեր էլ գրեթե չենք քնել. ամեն մեկս երկու հողաթափ էինք վերցրել ու մոծակներին էինք սատկացնում: Շատ ծիծաղելի տեսարան էր»: