ԻԼԻՊ-ի զինյալները նոր ահաբեկչական հարձակումներ են խոստացել Ֆրանսիայում
ՄիջազգայինԻԼԻՊ-ի գրոհայինները տեսահաղորդագրություն են տարածել համացանցում, որում խոստացել են նոր հարձակումներ իրականացնել Փարիզում, Նիսում և Մարսելում, հայտնում է ren.tv-ն:
Տեսանյութի սկզբում ահաբեկիչները ցույց են տվել վիրավոր երեխաների, ովքեր, իբր, տուժել են կոալիցիայի հասցրած օդային հարվածներից: Տեսագրության մեջ երևում են նաև Նիսում տեղի ունեցած ողբերգության կադրեր:
Տեսանյութն ավարտվում է ահաբեկիչների կողմից երկու պատանդի գլխատմամբ:
Հատկանշական է, որ գրոհայիններն առաջին անգամ են հիշատակում Մարսելը, որպես իրենց հարձակումների թիրախ: