Թբիլիսիի կենտրոնում հայտնված վագրը սպանվել է
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Վագրը, որն այսօր հայտնվել էր Թբիլիսիի կենտրոնում և հարձակվել մի քաղաքացու վրա, սպանվել է, հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով «Իմեդի» հեռուստաընկերությանը։
Գիշատիչ կենդանու վերացման հատուկ գործողությունն անցկացվել է «Լագունա Վերե» նախկին լողավազանի հարակից տարածքում՝ կենդանաբանական այգուց ոչ հեռու։ Լրատվամիջոցները հայտնում են, որ վագրն ամբողջ ժամանակ թաքնվել է պահեստի տարածքում։
Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ Թբիլիսիում Հերոսների հրապարակի մոտակայքում առյուծ է նկատվել։
Հիշեցնենք, որ Ճգնաժամերի կառավարման ու անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հավաստիացրել էր, որ կենդանաբանական այգուց փախած գիշատիչներ քաղաքում չկան, և բնակիչների կյանքին ոչինչ չի սպառնու