Շվայնշտայգերը հավանաբար կմիանա Օզբիլիսի թիմին
ՍպորտԹուրքական «Բեշիքթաշը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերին:
Մանչեսթերյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեմ չէ ֆեուտբոլիստի հեռանալուն: Թուրքական ակումբը 31-ամյա խաղացողին ցանկանում է վարձակալել մեկ տարի ժամկետով: Այս մասին գրում է Fanatik-ը:
Բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին: Նշենք, որ թուրքական այս ակումբում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը:
Անցյալ մրցաշրջանում Շվայնշտայգերը մանչեսթերյան թիմում մասնակցել է 20 խաղի և աչքի է ընկել մեկ անգամ: