Հրաձգություն Անգլիայի Լինքոլնշիրում. կան զոհեր
Ուշադրության կենտրոնումԱնգլիայի Լինքոլնշիրի կոմսությունում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները:
Ներկայում միջադեպի մանրամասները ճշտվում են: Ըստ որոշ տեղեկությունների՝ հրաձգությունը տեղի է ունեցել լողավազանի մոտ: Ներկայում ոստիկանությունը փորձում է գտնել ականատեսներին, ովքեր կկարողանային ցուցմունք տալ:
Իրավապահների հաղորդմամբ՝ տեղի ունեցածը կապված չէ ահաբեկչության սպառնալիքի հետ: