Թբիլիսիի կենդանաբական այգու պինգվինը լողալով հասել է Ադրբեջանի սահման
LifeԱֆրիկյան պինգվինը, որը կործանարար ջրհեղեղի ժամանակ փախել է Թբիլիսիի կենդանաբանական այգուց, հայտնաբերվել է գետում՝ Կարմիր կամրջի մոտակայքում (վրաց-ադրբեջանական սահմանին), հայտնել է այգու մամուլի ծառայությունը։
«15 րոպե առաջ մեզ զանգահարեցին և հայտնեցին, որ Կարմիր կամրջի մոտ պինգվին է լողում։ Այնտեղ խումբ է մեկնել, որը կենդանուն կբերի Թբիլիսի»,- հայտնել են կենդանաբանական այգուց։
Աֆրիկյան պինգվիներին վրացական այգուն նվիրել է բրիտանական Տորկի քաղաքում գտնվող Living Coasts կենդանաբանական այգու վարչակազմը՝ 2014-ին, գրում է apsny.ge-ն։