Էրդողանը պատմել է, թե ինչպես էին նրան փորձում սպանել ռազմական հեղաշրջման ժամանակ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է, թե ինչպես են նրան փորձել սպանել ռազմական հեղաշրջման ընթացքում: Այդ մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է CNN հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ Մարմարիսում, որտեղ Էրդողանը հանգստանում էր իր ընտանիքի հետ, հեղաշրջման մասնակիցների կողմից կազմակերպվել էր հատուկ գործողություն, որի նպատակն էր վերացնել նրան:
«Եթե ես մնայի լրացուցիչ 10-15 րոպե, ինձ կսպանեին կամ պատանդ կվերցնեին», - ասել է նա:
Նախագահին փրկել են անվտանգության երկու սպաները, որոնք սպանվել են ապստամբների կողմից:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ բախումների հետևանքով զոհվել է 290 մարդ, մոտ 1,440-ը՝ վիրավորվել: