Թուրքիայում ձերբակալել են ռուսական Սու-24-ը խոցած երկու օդաչուների
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունները կալանավորել են երկու օդաչուների, ովքեր 2015 թ. նոյեմբերին խոցել էին ռուսական Սու-24 կործանիչը: Այդ մասին հայտարարել է թուրքական բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալության բարձրաստիճան աղբյուրին:
«Ռուսական Սու-24 կործանիչը սիրիական սահմանին ոչնչացրած երկու թուրք օդաչուներ կալանավորվել են»,- ասել է նա։
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 կործանիչը կործանվել էր թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ սիրիական Լաթաքիայում։