Շտաբային զորավարժություններ Արցախում
ՀասարակությունԱրցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի եւ գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման եւ ապահովման մարմինները:
Զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության եւ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման եւ որոշումներ ընդունելու ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը:
Զորախաղերի շրջանակում իրականացվում է մասնակից զորամասերին կցագրված սպայակազմի մասնակի լրահամալրում, անց են կացվում մարզումներ, ստուգվում մարտական ռեժիմով աշխատելու ունակությունները:
Զորախաղերի ընթացքին եւ արդյունքներին կանդրադառնանք առաջիկայում: