Երևանում խաղաղության երթ է (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումPanorama.am-ը գրում է .
«Ոչ բռնությանը, մի-ա-ցում» վանկարկումներով Երևանի կենտրոնական փողոցներում երթ է իրականացվում, որը մասնակիցները անվանել են խաղաղության երթ։ Երթ անցկացնելու որոշումը կայացվեց Ազատության հրապարակում, գրում է Panorama.am-ը:
Ակտվիստ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, թե ոստիկանները խոստացել են, որ բռնություններ չեն կատարվելու իրենց նկատմամբ։
«Խոստացել են նաև, որ Էրեբունիում բռնություններ չեն լինելու, համաձայնության եկանք, որ երթ անելու ենք, խոստացել են, որ չեն խոչընդոտելու երթին», -Ազատության հրապարակում բարձրախոսով հայտարարեց Մաքսիմ Սարգսյանը՝ մատնանշելով երթուղին՝ Հյուսիսային պողոտա-Ամիրյան-Մաշտոցի պողոտա և Ազատության հրապարակ։
![]()

Մանրամասները՝ Panorama.am-ում: