Վիրավոր ոստիկան Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է
ՀասարակությունՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղկացրեց, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Վիրավոր ոստիկանը հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 17-ին որովայնի հրազենային վիրավորումով:
«Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդը գնում է դեպի ապաքինում»,- ասաց Սեւակ Շահբազյանը:
Սեւակ Շահբազյանի խոսքով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը ստացել է ամբուլատոր բուժում եւ նույն օրը դուրս է գրվել: