Թուրքիայի մեջլիսից մարդկանց տարհանում են. հարձակման ահազանգ կա
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի Ազգային մեծ ժողովից մարդկանց տարհանում են' հնարավոր նոր հարձակման մասին տեղեկատվության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Տարհանվելու մասին տեղեկությունը թվիթերյան միկրոբլոգերում հրապարակել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Զիյա Փիրը, Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Բարըշ Յարքադաշը: Նրանք հայտնել են, որ դատարկվում են պատգամավորների սենյակները: Մեջլիսի շենքի մուտքն ու ելքը փակված է:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է իշխանության կողմնակից 208 մարդ, որից 60-ը' ոստիկան, 3-ը' զինվոր, 145-ը' քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է: Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է: