Քիմ Քարդաշյանը Սմայլիկների միջազգային օրվա կապակցությամբ Քանյե Ուեսթի եւ դստեր կերպարներով սմայլիկներ է թողարկել
LifeStyle.news.am-ը գրում է .
Երեկ ամբողջ աշխարհում նշվում էր Սմայլիկների միջազգային օրը ՝ World Emoji Day: Նման իրադարձությունը չէր կարող չնշել «Սմայլիկների թագուհի» Քիմ Քարդաշյանը, որի Kimoji–երը ամենաշատ վաճառվողն են աշխարհում:
Իր Twitter-ում այդ իրադարձության պատվին Քիմը հրապարակել է լուսանկար սմայլիկներից երեք շարքից՝ Քանյե Ուեսթի, դստեր՝ Նորթի ու իր կերպարներով:

«Շնորհավորում եմ Սմայլիկների միջազգային օրվա կապակցությամբ»,- գրված էր լուսանկարի տակ:

Հիշեցնենք, որ միայն մեկուկես տարի առաջ էր Քիմը համացանցում ներկայացրել իր Kimoji –երը, որոնք կարել է ձեռք բերել 1 դոլար 99 ցենտով: Հայուհին դրա շնորհիվ միլիոններ էր վաստակել, ու բոլորվին վերջերս հայտնվել էր ամենաշատ վճարվող հանրահայտ մարդկանց հարյուրյակում՝ Forbes -ի վարկածով:
