«Բորուսիան» կկարողանա հաղթահարել առաջատարների կորուստները. Լամը` Միթարյանի, Հումելսի հեռանալու մասին
ՄիջազգայինՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստների հեռանալուն և նշել, որ Տուխելի թիմը կկարողանա հաղթահարել կորուստները:
«Կարծում եմ այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ կլինի: Թոմաս Տոխելը հիանալի մարզիչ է, նա կկարողանա կոմպենսացնել Հումելսի, Գյունդողանի ու Միթարյանի հեռանալը:Դորտմունդցիները հիմա էլ հիանալի թիմ ունեն, իսկ տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել: Նրանք կազմը ուժեղացնելու հնարավորություն ունեն: «Բորուսիան» ունի համակարգ, որը կօգնի թիմին առաջատարների կորուստը հաղթահարել և կազմ բերել նորեկների»,- Լամի խոսքը մեջբերում է Goal.com-ը: