Ցանկանում եմ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն. Աբրահամ` նոկաուտով հաղթանակից հետո
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նոկաուտի էր ենթարկել նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգին: Հաղթական մենամարտից հետո բռնցքամարտիկը նշել է.
«Ուրախ եմ հաղթելու համար, բայց մրցակիցը իմ մակարդակին հավասար չէր, սա միջանկյալ պայքար էր: Իմ մակարդակը չեմպիոնական է և ցանկանում եմ, որքան հնարավոր է շուտ՝ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ մարտն ավարտվել էր 8-րդ ռաունդում: