Էրդողան. Թուրքիայի իշխանություններն ու ընդդիմությունը կքննարկեն մահապատժի վերականգնման հնարավորությունը
ՄիջազգայինԹուրքիայի իշխանություններն ու ընդդիմությունը կքննարկեն երկրում մահապատժի վերականգնման հնարավորության հարցը: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլում հեղաշրջման փորձի հետեւանքով զոհվածների հուղարկավորության արարողության ժամանակ:
Ամբոխը՝ «Մահապատիժ ենք ուզում» վանկարկումներին ի պատասխան Էրդողանը նշել է, որ հանրության պահանջները չեն կարող անտեսվել:
«Դա ձեր իրավունքն է: Մենք հարցը կգնահատենք սահմանադրության տեսանկյունից եւ որոշում կկայացնենք: Մենք պետք է մի կողմ դնենք զգացմունքները»,- ասել է նա: