Վիշեգրադյան խմբի ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքները
ՄիջազգայինՎիշեգրադյան խմբի (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան եւ Հունգարիա) ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հաղորդել է Չեխիայի ԱԳՆ ներկայացուցիչ Միխայելա Լագրոնովան:
Նրա խոսքով՝ հանդիպումը նախանշված է հուլիսի 17-ին: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները կլինեն: