Թուրքիայում ձերբակալվածների թիվը հասել է 6 հազարի
ՄիջազգայինԹուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով շուրջ 6 հազար մարդ է ձերբակալվել:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ գործողությունը շարունակվում է:
Թուրքական NTV հեռուստաալիքի տվյալներով, շուրջ 3 հազար զինվորական է ձերբակալվել, այդ թվում՝ 34 գեներալ: Հուլիսի 17-ի առավոտյան էլ արեւելյան Դենիզլի քաղաքի կայազորում ստուգումների ընթացքում ձերբակալվել է կայազորի հրամատար, գեներալ Օսման Օզաբաքիրը, ավելի վաղ ձերբակալվել էին նաեւ երրորդ բանակի հրամանատար Էրդալ Օզթյուրքը եւ երկրորդ բանակի հրամանատար Ադեմ Հուդութին:
Միաժամանակ, խռովարարներին սատարած 2754 դատավորի եւ դատախազի ձերբակալության հրաման է տրվել: Առայժմ հայտնի չէ, թե նրանցից քանիսն են ձերբակալվել, սակայն լրատվամիջողները հաղորդում են Կոնիայում՝ 44, Ղազիանթեպում՝ 92 դատավորի եւ դատախազի ձերբակալության մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը մի խումբ զինվորականներ Թուրքիայում հեղաշրջման փորձ արեցին, որը, սակայն, տապալվեց: Բախումների ընթացքում ավելի քան 260 մարդ է զոհվել: