Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրի տարածքում վերահսկողություն հաստատելու մասին
HeaderԹուրքիայի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրի տարածքում վերահսկողություն հաստատելու մասին: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ուժային գերատեսչությունների աղբյուրին:
Աղբյուրի համաձայն՝ հեղաշրջման փորձի մասնակից մի քանի զինվորականներ դեռեւս փախուստի մեջ են, բայց իշխանությունները ենթադրում են, որ նրանք շուտով կձերբակալվեն: Նրա խոսքով՝ իշխանություններին չհանձնված խռովարարները Ստամբուլում են:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ արվեց հուլիսի 15-ին: Արդյունքում մի քանի հարյուր մարդ զոհվեց, բազմաթիվ վիրավորներ եւ հազարավոր ձերբակալվածներ կան: