Իրական սեքսուալությունը հաստ շուրթերի ու մեծ կրծքերի մեջ չէ
LifeՆերկայացնում ենք ռուս դերասանուհի, ռեժիսոր Ռենատա Լիտվինովայի տեսակետը սեքսուալության մասին։
Կանայք հաճախ են սխալվում, երբ մտածում են, թե սեքսուալությունը կայանում է մեծ կրծքերի կամ հաստ շուրթերի մեջ, որոնք երբեմն ցանկանում ես կտրել մկրատով։
Ես արդեն վաղուց հասկացել եմ, որ ինձ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մեջ գրավում է ուղեղը, տաղանդը։ Իսկ եթե դուք ունեք արտաքին գեղեցկություն եւ բնավորություն, դա արդեն անհավանական ուժ է։ Այդ դեպքում կարող եք վերածվել իսկական գեղեցկուհու։
Ճիշտ է, գեղեցկության հասնելու համար պետք է մի քանի դժվարություններ հաղթահարել, աշխատել կատարելագործել մարմինը, սակայն երբ կենտրոնանում ես միայն այդ ուղղությամբ, սխալ է։
Համաձայնեք, որ մարզասրահում մի քանի ժամյա պարապմունքների ընթացքում դժվար թե կարողանաք համատեղել, օրինակ, Պուշկինի «Փոքրիկ կատակերգություններ»-ի ընթերցանությունը։
Մարդիկ առանց իրենց երկար հաշիվ տալու մարզում են մարմինը, բայց չէ որ ուղեղն ու հոգին էլ պետք է մարզել եւ նույնիսկ ավելի շատ։