Ճերմակազգեստ Ջենիֆեր Լոպեսը` «Սառցե դարաշրջան 5» մուլտֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Լոս Անջելեսում կայացել է Blue Sky Studios և 20th Century Fox ընկերությունների համատեղ արտադրության «Սառցե դարաշրջան 5» անիմացիոն մուլտֆիլմի պրեմիերան:
Ինչպես նշում է Tatler-ը, մի խումբ նախնադարյան կենդանիների զվարճալի արկածների մասին պատմող մուլտֆիլմի պրեմիերային ներկա է եղել հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ով ձայնավորել է «Սառցե դարաշրջան 5»-ի հերոսներից մեկին` էգ վագր Շիրային:
Աղբյուրը նկատում է, որ աստղային գեղեցկուհին մուլտֆիլմի պրեմիերային ներկայացել է շատ գեղեցիկ ճեփ-ճերմակ հագուստով ու կոշիկներով:





