ԱՄՆ-ում բողոքի ակցիան զանգվածային ձերբակալություններով է ավարտվել
ՄիջազգայինԱմերիկյան Բալթիմոր քաղաքում բողոքի ակցիան զանգվածային ձերբակալություններով է ավարտվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:
Դաշնային մայրուղին արգելափակած ակցիայի ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 65-ի, որոնց թվում 10 դեռահասներ կան: Ձերբակալվածներին մեղադրում են ոստիկանությանը դիմադրություն ցուց տալու եւ իրավակարգը խախտելու մեջ:
Ավելի վաղ ակցիայի կազմակերպիչները հաղորդել էին, որ ձգտում են ոստիկանական հետաքննությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հանձնաժողով ստեղծել եւ իրենց գործողություններով հույս ունեն ազդել քաղաքային իշխանությունների վրա: