Նիսում հատուկ նշանակության ջոկատայինները սխալմամբ գրոհել է թոշակառ զույգի բնակարանը
ՄիջազգայինՆիսում հատուկ նշանակության ջոկատայինները բեռնատարի վարորդ ահաբեկչի շրջապատի մարդկանց ձերբակալությունների ժամանակ շփոթել են դուռը եւ ներխուժել 2 թոշակառուի տուն, գրում է Nice Matin-ը:
Հատուկ ջոկատայինները մտել են տարեց ամուսինների տուն՝ կրակելով դռան կողպեքի վրա եւ ոտքով կոտրելով դուռը:
«Նրանք մտան ներս ու բղավեցին՝ մի՛ անհանգստացեք, մադա՛մ, ոստիկանությունն է: Դե իհարկե, եթե դուռդ ջարդում են, լավ կլինի իմանաս, թե ով է ջարդում»,- ասել է 82-ամյա Ֆրանսուազ Կապյուտոն:
Այդուհանդերձ, ուժայիններն ավելի ուշ գտել են ճիշտ բնակարանը եւ ձերբակալել կասկածյալներին: