Ինդիանայի նահանգապետ Փենսն ընդունել է Թրամփի առաջարկը՝ դառնալ նրա փոխնախագահը
ՄիջազգայինԻնդիանայի նահանգապետ Մայքլ Փենսն ընդունել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի առաջարկը՝ դառնալ նրա փոխնախագահը: Այս մասին Փենսն ասել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է CBS News-ը:
«Ես ընդունել եմ ԱՄՆ հաջորդ փոխնախագահը դառնալու առաջարկը»,- ասել է նա:
Նահանգապետը հավելել է, որ Թրամփը լավ մարդ է եւ վստահություն է հայտնել, որ գործարարը ԱՄՆ հզոր նախագահ կդառնա: