Ապստամբները ֆրեգատ են զավթել և պատանդ վերցրել Թուրքիայի ՌԾՈՒ հրամանատարին
ՄիջազգայինԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցները պատանդ են պահում երկրի ռազմածովային ուժերի հրամանատարին, հաղորդում է Daily Sabah թերթը՝ վկայակոչելով Հունաստանի պաշտպանության նախարարությանը:
Հույն զինվորականների տվյալներով՝ ապստամբները նաև զավթել են Թուրքիայի ռազմածովային ուժերի ֆրեգատներից մեկը Գյոլջուք քաղաքում գտնվող բազայում:
Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: