Գրպանահատության դեպքեր. Թիրախում թիվ 27 երթուղայինի ուղեւորներին են
ՄիջազգայինՀուլիսի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին:
Պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 19.30-ին, Արմեն Հ.-ն Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ թիվ 27 երթուղային ավտոբուսի սրահում, 58-ամյա Օֆիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
***
Հուլիսի 15-ին, ժամը 18.15-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն իրացնելով օպեր. տվյալները, Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 47-ամյա Արթուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.00-ին, թիվ 27 երթուղային ավտոբուսի սրահում, 62-ամյա Կարապետ Ճ.-ի գրպանից գողացել է գումար:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն: