«Խրախճանք ժանտախտի ժամանակ». Թուրքիայի ՌՕՈՒ գլխավոր հրամանատարին առեւանգել են իր ենթակայի դստեր հարսանիքից
ՄիջազգայինԹուրքիայում պետական հեղաշրջման կողմնակիցները երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալին առեւանգել են նրա ենթակայի դստեր հարսանիքի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով En Son Нaber-ը:
Ստամբուլում ՌՕՈՒ գեներալի դստեր հարսանյաց արարողության ժամանակ վայրէջք է կատարել հինգ ուղղաթիռ, որում եղել են հեղաշրջման կողմնակիցներ: Նրանք Ունալին եւ արարողությանը ներկա սպաներին տարել են իրենց հետ:
Ներկա պահին թուրք զինվորականները աշխատում են Ունալին ազատելու ուղղությամբ, որը, լրատվամիջոցների տեղեկություններով, դեռեւս գերության մեջ է: