Լարված իրավիճակ է Խաչպար գյուղում. բախումների կիզակետում են փոխմարզպետը, համայնքի ղեկավարը (լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր լարված իրավիճակ է ստեղծվել Խաչպար գյուղում: Քաղաքացիները փակել էին ճանապարհը, պահանջում էին լուծել իրենց համայնքից դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ Աննա Հարությունյանն ասաց, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասից դեպի Երևան ոչ մի տրանսպորտային միջոց չի գործում. «Մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով 2 կմ քայլել, որպեսզի տրանսպորտ նստեն: Մենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջում ենք սպասարկել նաև Գետաշեն թաղամասը»:
Բողոքի ակցիան վերածվել էր քաշքշուկի, գծատերը իր մարդկանցով սադրանքներ էև հրահրել` սպառնալով ակցիայի մասնակիցներին:
Տեղում էին նաև փոխմարզպետը, համայնքի ղեկավարը, ովքեր անմասն չեն մնացել բախումներից:
Այնուհետև Տրանսպորտի և կապի փոխնախարարը զանգահարել է Հայանիստ համայնքի ղեկվարին և պայմանավորվել երկուշաբթի օրը հարցը լուծել:
Բնակիչների պնդմամբ, եթե երկուշաբթի իրենց խնդրին լուծում չտրվի, ապա երեքշաբթի ժամը 10-ին հավաքվելու են նույն վայրում` եռակի շատ մարդկանցով:
Նելլի Ավետիսյան



