Դավիթ Սաֆարյանը մեկնարկեց հաղթանակով. Եվրոպական խաղեր
ՍպորտTert.am-ը գրում է.
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերի շրջանակում այսօր՝ հունիսի 17-ին պայքարին են ներգրավել ազատոճային ըմբիշները:
Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը գոտեմարտեց 65 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:
Որակավորման փուլում Դավիթը 2:2 (3:1) է խաղացել Մակեդոնիան ներկայացնող Դավիդ Միտրովի հետ և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակչում Դավիթ Սաֆարյանի մրցակիցը կլինի Բորիսլավ Նովաչկով (Բուլղարիա) - Նորբերտ Լուկաշ (Հունգարիա) զույգի հաղթողը: