Իրեր և դրանց հետ կապված մանրուքներ, որոնց նշանակության մասին քչերը գիտեն (լուսանկարներ)
LifeԿան կենցաղային բազմաթիվ իրեր, որոնք ամեն օր տեսնում ու օգտագործում ենք, բայց չենք մտածում դրանց հետ կապված մանրուքների նշանակության մասին։
AdMe.ru–ն բացահայտել է որոշ կենցաղային «գաղտնիքներ», որոնցով և կիսվում ենք ձեզ հետ.
Սպագետտիի գդալի անցքերը
Սպագետտիի գդալի անցքերը նախատեսված են չափաբաժինը հեշտությամբ որոշելու համար։ Անհրաժեշտ է դեռ չպատրաստված սպագետտին տեղադրել այդ անցքերի մեջ՝ այդպիսով մոտավորապես որոշելով մեկ չափաբաժնի քանակը։

Նոր հագուստին ամրացված կտորի մի հատված
Պարզվում է՝ հագուստին ամրացված կտորները կարկատելու համար չեն նախատեսված։ Արտադրողներն այդ հատվածներն ամրացնում են հագուստին, որպեսզի հնարավոր լինի կտորի հատկությունները բացահայտել՝ դրանք նախապես լվացքի փոշիով կամ սպիտակեցնող հեղուկով լվանալով։

Ռետինի կապույտ մաս
Շատերը սխալմամբ ենթադրում են, որ ռետինի կապույտ մասը նախատեսված է գրչի թանաքը հեռացնելու համար, սակայն դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Ի սկզբանե կապույտ մասը նախատեսված է եղել հաստ կամ կոպիտ թղթի վրա արված գրառումներն ու գծանկարները հեռացնելու համար, քանի որ ռետինի կարմիր մասն այդ դեպքում կեղտաբծեր է թողնում։

Ջինսե տաբատի փոքր գրպան
Առաջին անգամ հինգերորդ գրպանը հայտնվել է 1873 թվականին Levi’s ապրանքանիշի տաբատների վրա և նախատեսված է եղել գրպանի ժամացույց կրելու համար։

Մարզակոշիկների լրացուցիչ անցքեր
Այս անցքերը նախատեսված են սպորտային պարապմունքների ժամանակ ոտնաթաթն ամուր ֆիքսելու համար։

Ինքնաթիռի պատուհանի անցք
Գալարավարագույրը բաղկացած է պլաստիկի երկու շերտից, և այս փոքր անցքն օգնում է կարգավորել ճնշումը պլաստիկ շերտերի և ինքնաթիռի սրահի արանքում։
