Անկարայում հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 17 ոստիկան
HeaderԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 17 ոստիկան: Այս մասին այսօր հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Anadolu լրատվական գործակալությանը:
«Անկարայի Գելբաշի արվարձանում զոհվել է 17 մարդ: Կան վիրավորներ, այնտեղ բախում է տեղի ունեցել», - մեջբերում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի հաղորդագրությունը:
Ավելի վաղ շաբաթ օրը հաղորդվել էր, որ զինվորականները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, և մտադիր էին Բոսֆորի կամրջով անցնել: Ըստ նախնական տվյալների՝ երեք մարդ վիրավորվել է: Բացի այդ, նշվում էր, տանկերը շրջապատել են խորհրդարանի շենքը: