Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ
HeaderՖրանսիայի եւ ԱՄՆ նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման զրուցել են ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-ին իրականացված ահաբեկչության մասին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացվածահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնականհատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացելմարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարումհայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդըթունիսցու ծագում ունեցող 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ովՖրանսիայի քաղաքացի է: