Թուրք լրագրողը զրկվել է աշխատանքից՝ Նիսում տեղի ունեցած ահաբեկչության մասին կատակի պատճառով
ՄիջազգայինԹուրքիայում լրագրողը կորցրել է իր աշխատանքը՝ Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին կատակի պատճառով: Տղամարդն ասել է, որ մարդկանց ամբոխի մեջ մխրճված բեռնատարի մոտ «խափանվել են արգելակները»:
Այն բանից հետո, երբ տղամարդու Twitter-յան էջում գրառում էր հայտնվել այն մասին, որ Նիսում ոչ թե ահաբեկչություն է տեղի ունեցել, այլ բեռնատարի մոտ պարզապես «խափանվել են արգելակները», նրան հեռացրել են աշխատանքից:
Հիշեցնենք, որ, Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ: