«Իսլամական պետությունը» ստանձնել է Նիսում հարձակման պատասխանատվությունը. լրատվամիջոցներ
HeaderTert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրում է բրիտանական The Daily Mail-ը:
«Ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալներով՝ «Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ