Նիսի քաղաքապետը հաստատել է ավելի քան 70 զոհի մասին տեղեկությունը
ՄիջազգայինՆիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հաստատել է քաղաքում տեղի ունեցած հարձակման հետեւանքով ավելի քան 70 զոհի մասին տեղեկությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նաեւ հաղորդել է, որ բեռնատարի վարորդը կրակել է ամբոխի ուղղությամբ:
«Սա ամենասարսափելի ողբերգությունն է մեր ժողովրդի պատմության մեջ: Ավելի քան 70 մարդ է զոհվել... Այս ամենը մատնանշում է, որ վարորդի գործողությունները ծրագրված էին: Նա նաեւ մի քանի կրակոց է արձակել մարդկանց ուղղությամբ: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ նռնակներ են հայտնաբերվել»,- BFM TV-ին տված հարցազրույցում ասել է Քրիստիան Էստրոզին: