Վայոց Ձորում վթարի հետևանքով մահացածը մի քանի օրից պետք է զորակոչվեր բանակ (լուսանկարներ). Shamshyan.com
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 14-ին` ժամը 19.53-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Shamshyan.com կայքը նշում է, որ Ժամը 20:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանը գյուղամիջյան ճանապարհին իր վարած ВАЗ 2121 մակնիշի 18 ՏԼ 568 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ձախ երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ուռենու ծառին:
Վթարի հետևանքով Տ. Հովհաննիսյանը մահացել է, իսկ ուղևորներ, համագյուղացիներ` 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանը, 17-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով` մահացած Տ. և վիրավոր Տ. Հովհաննիսյանները եղբայրներ են, իսկ մահացածը մի քանի օր հետո պետք է զորակոչվեր բանակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

