Սաուդյան Արաբիայի գեղեցկուհի արքայադուստրը կոտրում է արևելքի կանանց մասին բոլոր կարծրատիպերը (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Սաուդյան Արաբիայի 33-ամյա արքայադուստր Ամիրա ալ-Թավիլը հիացնում է շատերին` աշխարհն ավելի լավը դարձնելու իր ձգտումով:
Խիզախ և նպատակասլաց արքայադուստրը զբաղվում է հումանիտար հարցերով ոչ միայն Սաուդյան ԱՐաբիայում, այլև ողջ աշխարհում: Նա ավելի քան 70 երկիր է այցելել` հասկանալու և լուծելու աշխարհի սուր խնդիրները:
Արքայադուստրը պայքարում է աղքատության և աղետների հետևանքների դեմ: Նա մասնակցում է բարեգործական հիմնադրամների կազմակերպմանը, ինչպես նաև՝ մանկատուն է բացել Արևմտյան Աֆրիկայում, օգնություն է հատկացրել Պակիստանում ջրհեղեղից տուժածներին, Քեմբրիջի համալսարանին կից հետազոտությունների իսլամական կենտրոն է բացել, գլխավորել է Սոմալիում օգնության տրամադրման հարցերով առաքելությունը:
Ամիրան առաջիններից մեկն է իր երկրում, ով հրաժարվել է աբայայից` կանացի երկար, փակ զգեստից, և նախընտրում է եվրոպական հագուստ կրել:
Ամիրայի կերպարն ավանդականից տարբերվում է նաև նրանով, որ արքայադուստրը մեքենա է վարում, գործարար ադմինիստրացիայի ոլորտում բարձրագույն կրթությունն ստացել է ԱՄՆ-ում: Նա նաև ձգտում է նման ընտրությունների հնարավորություն և իրավունք ապահովել իր երկրի բոլոր կանանց համար:



