Մոսկվայում ուժեղ փոթորկի ու կայծակի հետևանքով կա 1 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)
ՄիջազգայինՌԴ Մոսկվայի մարզում ուժեղ փոթորկի հետևանքով 1 մարդ մահացել է, 17-ը՝ տուժել, հաղորդում է РИАМО-ն։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ Մոժայսկի շրջանում տուժել է 5, իսկ Ռուզսկի շրջանում մահացել 1 և տուժել 12 մարդ։
Ինչպես նշում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի հանրային աշխատանքների հարցով փոխքաղաքապետի խոսնակ Իգոր Պերգամենշիկի հայտարարությանը, փոթորկի ու կայծակի հետևանքով Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում ավելի քան 1000 ծառ է տապալվել, վնասվել է ավելի քան 120 ավտոմեքենա, իսկ բնակարանային հեղեղումների մասին 120 հաղորդագրություն է ստացվել։
Պերգամենշիկը մանրամասնել է, որ աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 1,5 հազար աշխատակից և մոտ հազար միավոր տեխնիկա։


