«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի նկարահանումները շարունակվում են (լուսանկար)
LifeԴակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը մեկնել են Վանկուվերից, որտեղ վերջին ամիսներին ընթանում էին «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակության նկարահանումները և տեղափոխվել են Ֆրանսիայի Լազուրե ափ, որպեսզի շարունակեն աշխատանքները։
Նոր տեղ, նոր դրվագներ։ Այժմ նկարահանող թիմը նկարում է Անասթեյշա Սթիլի (Ջոնսոն) և Քրիսթիանա Գրեյի (Դորնան) մեղրամիսը, որը նորաթուխ ամուսինները անցկացնում են լողափում։ Նրանք լողում են ծովում, վարում են հիդրոցիկլներ, գուրգուրում միմյանց։
Պապարացիները կադրեր են նկարել հերթական էրոտիկ դրվագի նկարահանումներից։ Մինչ դիմահարդարները իրենց գործն են անում մերկացած Դակոտա Ջոնսոնի հետ, Ջեյմին համբերությամբ սպասում է ռեժիսորի հրահանգին։ Տասնյակ մարդկանց ներկայությունն ամենևին չի շփոթեցնում Դակոտային։ Նա բազմիցս խոստովանել է, որ սովորել է չամաչել, չնայած «օրը 7 ժամ սեքս պատկերելը» նրան արդեն ձանձրացրել է։





