Ադրբեջանցի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ցույց կլինի ԵԽ-ի դիմաց
Ուշադրության կենտրոնումԲաքվում կայանալիք Եվրոպական խաղերից ուղիղ մեկ ամիս առաջ իրավապաշտպան կազմակերպությունները բողոքի ցույց կիրականացնեն Բրյուսելում` Եվրախորհրդարանի առաջ` իրենց բողոքի ձայնը հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներն են ճաղերի հետևում հայտնված ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսների աղջիկը` Դինարա Յունուսը, ՄԱԿ-ին առընթեր Խոշտանգումների դեմ կոմիտեի գլխավոր քարտուղար Ջերալդ Սթաբերոքը և «Սպորտն իրավունքների ժամանակ» շարժման համակարգող Ռեբեկա Վինսենտը:
Ակտիվիստները բողոքի ցույցի ժամանակ կպահանջեն ազատ արձակել ադրբեջանական բանտերում հայտնված քաղբանտարկյալներին` Լեյլա Յունուսին, Խադիջա Իսմայիլովային, Ռասուլ Ջաֆարովին, Անթիգամ Ալիևին, Անար Մամեդլիին և այլոց:
Ադրբեջանական բանտերում ներկայում պահվում են 80 քաղբանտարկյալ: