Թուրքիան արդեն հաշվել է Ռուսաստանի հետ հաշտեցումից ստացված դիվիդենտները. Hürriyet
ՄիջազգայինԱմիսներ տևած լարվածությունից հետո Ռուսաստանի հետ հաշտեցումը թուրքական տնտեսությանը երկու տարվա ընթացքում 10 միլիարդ դոլար եկամուտ կբերի, պնդում է Hürriyet Daily News-ը՝ հիմնվելով թուրքական Ata Investment ընկերության վերլուծաբանների վրա:
«Մենք հավատում ենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունները կբարելավվեն կարճ ժամանակահատվածում, այն բանից հետո, երբ կլուծվեն առկա խնդիրները,-ասված է վերլուծաբանների զեկույցում:- Դա լրացուցիչ շահույթ կբերի Թուրքիայի տնտեսությանը՝ տարեկան մոտավորապես 4.5-5 միլիարդ դոլար»: