Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ շքեղ զգեստով Լոս Անջելեսում (լուսանկարներ)
LifeStyle.news.am-ը գրում է .
Վերջերս Քիմ Քարդաշյանը հայտնվել էր Forbes–ի հուլիսյան համարի շապիկին եւ ամենաբարձր վարձատրվող աստղերի հարյուրակում, ինչով ուրախացրել էր իր երկրպագուներին։

Այժմ ուշադրության կենտրոնում է հայտնվել Քիմի զգեստը։ 35-ամյա հայուհին իր շքեղ զգեստով փայլել է Լոս Անջելեսում։ Ռեալիթի շոուի աստղին «բռնացրել» են ստուդիա մտնելիս, որտեղ ընթանում էր ընտանեկան Keeping Up With The Kardashians շոուի ձայնագրությունը։


Daily Mail–ի փոխանցմամբ՝ Քիմը մեկնաբանել է Forbes–ի շապիկին հայտնվելը։


«Մեծ պատիվ է հայտնվել Forbes–ի շապիկին,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում եւ ավելացրել է,– #NotBadForAGirlWithNoTalent («վատ չէ անտաղանդ աղջկա համար») հեշթեգը։

Աղբյուրը՝ Daily Mail