Քայլի Ջենները նշանվե՞լ է ռեփեր Tyga–ի հետ
LifeStyle.news.am-ը գրում է .
Քայլի Ջենները նշանվել է ռեփեր Tyga–ի հետ, պնդում են պտտվող խոսակցությունները, իսկ խոսակցությունները, ինչպես հայտնի է, արագ վերափոխվում են լուրերի։

Ռեփերի եւ Ջենների սիրո պատմությունը լի է եւ՛ բաժանումներով, եւ՛ ջերմ վերամիավորմամբ, եւ ըստ երեւույթին, այս անգամ ամեն ինչ առավել քան լուրջ է։ Մինչ երաժիշտը հյուրախաղերի է Եվրոպայում (նա արդեն համերգ է տվել Հունգարիայում, կերգի նաեւ Գերմանիայում եւ Ֆինլանդիայում), ընկերուհին Snapchat–ում հրապարակել է լուսանկար, որում նրա մատին նշանադրության մատանի կա։

Քիմ Քարդաշյանի 18–ամյա քրոջ էջի բաժանորդներն անմիջապես ենթադրել են, որ Քայլին նշանվել է։
Զույգը դեռեւս պաշտոնական հայտարարություն չի արել։ Դեռեւս։

Daily Mail–ի տեղեկություններով՝ ռեփերը մատանին ձեռք էր բերել դրանից մեկ օր առաջ Քալաբասասի հեղինակավոր ոսկերչական բուտիկից։