ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել


Նա իրավունք չուներ, եթե պետք լինի, դատի էլ կտամ. Ջուս

Life

Լife.panorama.am-ը գրում է . 

Երգչուհի Ջուսը բազմիցս է իր հարցազրույցներում նշել, որ պատրաստվում է իր «No fashion»  տեսահոլովակին, սակայն այն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ուշանում էր: Եվ ահա հունիսի 9-ին՝ Ջուսի ծննդյան օրը, տեսահոլովակի ռեժիսոր Տիգրան Արյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակեց սպասված տեսահոլովակը՝ այդպիսով շնորհավորելով երգչուհու ծննդյան օրը: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ սա Ջուսի խոսքով ծուղակ էր: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին մանրամասն պատմել է այս պատմության անհայտ էջերի մասին, ավելին՝ Ջուսը մտածում է ռեժիսորին դատի տալու մասին.

«Նախ պետք է ասեմ, որ ամիսներ առաջ Տիգրան Արյան անունով անհայտ ռեժիսորն ինձ հետ կապ հաստատեց ու ասաց, որ ուզում է ինձ հետ աշխատել, ու քանի որ ես ունեի Գուժի գրած ու գործիաքավորած «No fashion» երգը, որի հիման վրա անպայման տեսահոլովակ էի ուզում նկարահանել, ուստի որոշեցի վստահել Տիգրանին ու այդ երգի տեսահոլովակի համար իր հետ աշխատել: Տիգրանը զբաղվել է ոչ միայն ռեժիսորությամբ, այլեւ պրոդյուսինգով: Մենք ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ ծախսերի մեծ մասն ինքն է կատարում, իսկ PR-ով զբաղվում եմ ես, դե իսկ ոլորտում շատերը գիտեն, որ PR-ը եւս ծախսատար է: Տիգրանը պատրաստի տեսահոլովակը ինձ պետք է տար մայիսին, բայց չհասցրեց, քանի որ անիմացիոն լուծումները դժվար էին  կարճ ժամանակում իրականացնել»,- պատմեց Ջուսն ու խոսեց իրեն անհանգստացնող խնդրից.

«Տեսահոլովակի նկարահանման հրապարակում ես իմացա, որ Տիգրանը մտադրություն ունի կրճատել երգն ու 3.30 րոպեանոց կատարումը դարձնել 2.50 րոպե: Իհարկե, այդ ժամանակ ես ընդիմացա ու նշեցի, որ ոչ մի դեպքում նման բան չանի, որ դա խախտում է  Գուժի հեղինակային իրավունքներն ու ինքս էլ չեմ ուզում, որ երգի հիթային կրկներգները դուրս գան: Ի վերջո, ժամանակ անց չկրճատված տարբերակով նա կիսատ մոնտաժված տեսահոլովակը հեռախոսով ուղարկեց ինձ, բայց ավելի ուշ ինքնասածի հրապարակեց կրճատված տարբերակով տեսահոլովակը՝ առանց իմ իմացության: Ի դեպ՝ մինչ հրապարակելը Տիգրանը ինձ մի պայմանագիր ներկայացրեց՝ ասելով, որ մտադրություն ունի ամերիկյան շուկա դուրս գալու այս երգով, ու խնդրեց, որ ստորագրեմ այդ փաստաթուղթը, ըստ որի այս տեսահոլովակի հետ կապված բոլոր լիազորությունները իրենը կլինեին: Դե իսկ ես էլ, բնականաբար, այդ փաստաթուղթը ցույց տվեցի ամուսնուս, ով փաստաբան է: Նա էլ ուսումնասիրելուց հետո ասաց, որ սա լրիվ իմ դեմ է կազմված, որ ստորագրելուց հետո ոչ մի լիազորություն իմ տեսահոլովակի հանդեպ չեմ ունենա: Բնականաբար, չստորագրեցի, փոխարենը ամուսնուս հետ միասին մեկ այլ պայմանագիր կազմեցինք, որն էլ արդեն Տիգրան Արյանը չստորագրեց: Մեր պայմանգրում նշված էր, որ նա որպես պրոդյուսեր շատ իրավուքններ ունի, սակայն կար կետ նաեւ, որ նա իրավունք չունի տեսահոլովակը հրապարակել առանց իմ համաձայնության, քանի որ PR-ով ես եմ զբաղվում»:

«Տեսահոլովակի հրապարակումից առաջ ես իրեն գրեցի, որ հանկարծ նման բան չանի, բայց ի պատասխան հայտնեց, որ արդեն հրապարակել է քիչ չէ, ներկայացրել է երգի կրճատված տարբերակը, որի արդյունքում երգը հիթային չի դառնա: Այս պահին սպասում եմ Գուժին, ով Հայաստանում չէ: Ես ու ամուսինս՝ Վահագնը, մտածում ենք Տիգրան Արյանին դատարան կանչելու մասին: Տիգրանն աստղային հիվանդությամբ է տառապում, գիտի, թե շատ հայտնի է, բայց պետք է մի բան հաստատ իմանա, որ մինչեւ ես իմ յութուբյան պաշտոնական էջում չտեղադրեմ այդ տեսահոլովակը, նա անգամ դիտում չի ունենա, քանի որ մեզնից հայտնին ես եմ, ոչ թե նա: Էլ չասեմ, որ ողջ տեսահոլովակի ընթացքում մի քանի տողանի տիտրեր են գնում, որտեղ Տիգրանը նշել է, թե ինչքան լուրջ մարդ է այդ տեսահոլովակում, արդյունքում մնում է մի հատ էլ ճակատիս գրեր իր անուն-ազգանունը, որ իր գովազդն ամբողջական լիներ: Մի խոսքով՝ նա իրավունք չուներ, եթե պետք լինի, դատի էլ կտամ: Մի պայման կա, եթե Տիգրանը համաձայնվի վերականգնել երգի տեւողությունը ու պատրաստի տեսահոլովակը կտա ինձ եւ ես կզբաղվեմ երգի տարածմամբ, այդ դեպքում ես նրան դատի չեմ տա»,- ավարտեց երգչուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Որևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ
Ամենադիտված