Ջոն Քերին Մոսկվայում կքննարկի ԼՂ հակամարտության հարցը
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մոսկվայում Քերին մի շարք հանդիպումներ կունենա ռուսաստանցի պաշտոնյաների հետ' ի թիվս այլ հարցերի քննարկելու Սիրիային, Ուկրաինային, Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր»,- հայտնել է Քիրին:
ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվա կմեկնի հուլիսի 14-ի երեկոյան: Նախքան այդ, նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կայցելի Փարիզ' մասնակցելու Բաստիլի օրվա տոնակատարություններին: