£6,400.00՝ հարսանյաց զգեստի համար. ինչո՞ւ է այս զգեստն այսքան թանկարժեք
Ուշադրության կենտրոնումNewmag.am-ը գրում է.
Անգլիայում անօգնական հիվանդներին բուժելու համար անցկացվող բարեգործական ակցիայի ժամանակ, անհայտ անձը, որպես նվիրատվություն, հիմնադրամին է ուղարկել հարսանյաց զգեստ: Դրա վրա ամրացված է եղել մի գրությունը՝ «այս հագուստ թող երջանկություն բերի կրողին, այնպես, ինչպես ինձ ու իմ կնոջը՝ մեր 56 տարի համատեղ կյանքի ընթացքում»:

Բարեգործական հիմնադրամը հրապարակել է զգեստի լուսանկարները՝ հույս ունենալով գտնել բարեգործին: Պարզվել է, որ նա 85-ամյա պապիկ է, որն այդպես էլ չի ցանկացել հրապարակել իր անունը: Այժմ զգեստը վաճառքի է դրվել ebay-ում, դրա գինն օր-օրի ավելի է բարձրանում:
